1998 - Վերջին անգամ

N. Lygeros
հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը

Առաջին անգամ էր, որ մեզ թույլ տվին
Լինել կողք կողքի :

Առաջին անգամ էր, որ ես զգացի
Իմ եղբայրներին:

Առաջին անգամ էր, որ ինչ-որ մեկը
Հակվեց մեզ վրա:

Պատճառը միայն հետո հասկացա–
Քանզի արդեն իսկ ես մեռած էի :