3047 - մյուս ոչ մեկը

N. Lygeros
հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը

– Ի՞նչ ես սպասում այնտեղից:
– Ոչինչ:
– Հապա ինչու՞ ես գնում այնտեղ:
– Որովհետև ամեն ինչ սկսվում է ոչնչից:
– Իսկ ո՞վ կվստահի քեզ:
– Ոչ մեկը:
– Այն մյու՞ս ոչ մեկը:
– Հենց նա:
– Քեզ արդեն սպասու՞մ է:
– Այո, բայց տեղ չի հասել:
– Մինչև գալն այնտեղ կլինի՞:
– Հենց այդպես:
– Հապա ինչպե՞ս է սպասում քեզ:
– Իր երկրի հետ:
– Սև այգի՞ն:
– ՈՒ անտառները:
– Հապա քարե՞րը:
– Արդեն ջարդվել են:
– Լռության մե՞ջ:
– Մարդկայնությունն այնտեղ է:
– Ե՞րբ եք խոսելու:
– Հետո:
– Հետո՞:
– Լռությունից հետո:
– Ո՞վ կհամարձակվի խախտել այն:
– Անհրաժեշտությունը:
– Պայքարի՞:
– Հաջորդ ճակատամարտի:
– Ամեն ինչ պատրա՞ստ է:
– Ամենը պատրաստ են:
– Մենամարտի՞կ:
– Վերջին մարդիկ:
– Չե՞ս վախենում:
– Ինչի՞ց:
– Բարբարոսներից:
– Նրանց դեմ ենք գնում:
– Այնտե՞ղ են լինելու:
– Նրանց ստվերները:
– Լույս պետք կգա՞:
– Քանի ճակատը դիմանա:
– Ես էլ կսպասեմ քեզ: