Լուսազարդն ու Վիշապը

N. Lygeros

Traduit par Achot Akopian




Լինում է  չի  լինում մի փոքրիկ աղջիկ է լինում, այնքան փոքր, որ ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում : Նրա անունը Լուսազարդ էր, որովհետեւ մթության մեջ նրա մազերը շողշողում էին :
Ամեն երեկո քնելուց առաջ, նա աղոթում էր մարդկանց համար : Նա չէր ուզում որ գյուղում դրա մասին իմանան, որպեսզի չծաղրեն, ասում էր նա ինքն երեն։  

Այդ ժամանակ մի վիշապ էր անցնում այդ գյուղով : Նա իր հետ միշտ ուներ երկաթե տառեր, որպեսզի երբեք չմոռանա իր սիրելի հայրենիքը : Աղետի տարին նա լսել էր բազմաթիվ աղոթքներ, սակայն նա չեր կարողացել օգնել բոլոր իր բարեկամներին : Դիմադրությունն անօգուտ էր, սակայն այն չէր մարում ու նա փրկում էր բոլոր նրանց  ում կարողանում էր, ատամներով և եղունգներով: Երբ գազանները բռնեցին նրան ապա նրանց չհաջովեց սպանել վիշապին, քանի որ նա դեռ չէր ապրել իր հազար տարին: Եվ այսպես մի օր, արեւի ճառագայթների հետ, նա փախավ :

Այդ գիշեր նա լսեց փոքրիկ Լուսազարդի աղոթքը : Նա շատ մարդկանց էր տեսել, բայց ոչ ոք չէր աղոթում ուրիշների համար : Եվ նա որոշեց գնալ նրան տեսնել  իր գյուղում: Նրան հեշտ էր գտնելը, որովհետեւ նա լուսավորում էր խավարը: Փոքրիկ Լուսազարդը նայում էր նրան, սակայն չէր տեսնում. վիշապը  թափանցիկ էր, այն օրվանից, որ թողել էր իր հայրենիքը:
Բայց աղջիկը զգում էր նրա ներկայությունը և կանչեց .

- Ո՞վ է այդտեղ :
- Նա, ռվ լսել է քո աղոթքը :
- Դուք սու՞ րբ  եք : 
- Իմ երկրում, սրբերը հետո են եկել:
- Ինչու՞ չեմ տեսնում Ձեզ:
- Որովհետեւ չկա պատճառ:
- Ինչի՞ եք նման :
- Իսկ ինչի՞  նման կուզենայիր, որ լինեմ :
- Վ
իշապի՛:
Վիշապի՞:
- Դա միայն վախեցնելու համար նրանց, ովքեր ցանկանում են վնասել մարդկանց ...
- Դու չե՞ս ուզում, որ մարդու նման լնեմ:
- Ոչ :
- Բայց ինչու՞ :
- Հակառակ դեպքում  ինչպե՞ս կպաշտպանեք մեզ:
- Դու իրավացի ես :
- Դու կլինես իմ վիշապը :
- Ինչպես  ասում են « իմ կողակիցը՞» :
- Ճիշտ ադպես :
- Շատ լավ, Լուսագարդ :
- Ո՞րտեղից գիտեք իմ անունը :
- Ես չգիտեմ, ես այն տեսնում եմ :
- Դուք տարօրինակ եք :
- Դա խանգարու՞մ է :
- Ոչ, այդպես ավելի լավ է : Այդպիսվ ուրիշ ոչ ոք Ձեզ չի ուզի :
- Ես այստեղ եմ քե'զ համար :
- Ինչու՞ եք Ձեզ հետ փոխադրում այդ երկաթե գրերը :

Վիշապն սկսեց պատմել նրան իր արկածները եւ ոքրիկ Լուսազարդը քնեց:  Առաջին անգամ կյանքում նա ուրախ էր: Վիշապը կանգնած մնաց նրա կողքին: Այսուհետեւ ոչ ոք չէր վնասի նրան: Ինքը նույնպս վերջապես լույս ունի գիշերվա համար: Փոքրիկկ Լուսազարդը  ընդամենը վառվող մոմն էր գոյություն չունեցող մի ազգության, որն սպասում էր հաջորդ պատմությանը , որպեսզի համայն աշխարհն արթնանա: Վիշապի երկաթե տառերով  Լուսազարդը կկարողանա գրել:

Լուսազարդն արթնացավ արևածագին  ու  վիշապի բացակայությանը ուշադրություն չդարձրեց: Աղջիկը զգում էր նրա ներկայությունը միայն այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ուներ: Նա կատարեց տնային աշխատանքները ցույց տալու համար, որ իքն արդեն մեծ է, բայց ոչ ոք դա չնկատեց:  Հետո  նա վերադարձավ իր սենյակը եւ այնտեղ տեսավ երկաթե տառերը: Վիշապը դանք թողել էր, որ նա չմոռանա իրեն հետ կապված պատմությունը:  Աղջիկը փորձեց դրանք բարձրացնլ, բայց նրանք չափազանց ծանր էին:  Վիշապն ասել էր, ռր դրանց քաշը հավասար էր հիշողության կշռին: Նա փորձեց կարդալ այն ինչ գրված էր, սակայն չկարողացավ:  Դրանք տարօրինակ էին ինչպես վիշապն ինքը:  Ու նա հիշեց վիշապին եւ ձայն տվեց նրան.

- Վիշա՞պ:
- Այո, Լուսազարդ:
- Դու որտե՞ղ էիր: 
- Քո կողքին:
- Բայց ես քեզ չէի զգում: 
- Որովհետեւ դու իմ կարիքը չունեիր:
- Երբ ուրիշների կարիքը չունենք, նրանց մենք չենք զգում:
- Այդպես են ասում:
- Ովքե՞ր, մարդի՞ք:
- Ոչ, մյուսները:
- Իսկ տառերը, նրանք ի՞նչ են ասում:
- Գաղտնիքը:
- Ի՞նչ գաղտնիք:

Վիշապը չպատասխանեց: Նա վերցրեց երկաթե տառերը եւ սկսեց գրել: Լուսազարդը նայում էր անտեսանելի շարժումները , փորձելով հասկանալ նրա միտքը եւ լսել լռության ստեղծագործությունը: Երբ վիշապն ավարտեց, իր ննջասենյակի պատը ծածկված էր նշաններով: Դրանք պատմության  դրոշմներն էին, գաղտնիքը վիշապի:

- Իսկ ես ինչպե՞ս կկարդամ դրանք:
- Մատներով:
- Մատներո՞վ: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր:
- Հիմնականը անտեսանելի է աչքերի համար:

Լուսաստղը հպեց իր ձեռքերը պատին. Եւ նա զգաց վիշապի փաղաքշանքը: Նրա աչքերը  ուրախությունից լցվել էին արցունքով:

- Դուք ինձ համար ուրիշ բաներ կգրե՞ք:
- Երբ որ դու վերջացնես:
- Ես չեմ ուզում, որ դա վերջանա:
- Ուրեմն ես կգրեմ այն պահին, որ դու կկարդաս, այդպիսով  դա երբեք չի վերջանա:
- Այո, ադպես էլ կանեք:
- Ես ադպես էլ կանեմ:

Այսպես  Լուսազարդը բաներ էր սովորում մթության լույսի  եւ մոռացված երկխոսությունների մասին:  Ուրիշ ոչ ոք չգիտեր նրանց գաղտնիքը: Նույնիսկ այն ժամանակ, երբ երեկոյան պետք էր անջատել լույսը, Լուսազարդը կարող էր կարդալ այդ տարօրինակ գիրը: Ամեն օր Լուսազարդը ավելի ու ավելի էր կարդում: Նա ցանկանում էր իմանալ մոռացված բաները:  Նա ուզում էր իմանալ ապագայի մասին: Վիշապի հազարամյակը հիշողության մեջ էր պահում մարդկանց աշխարհը:  Լուսազարդը գիտեր, որ նա այլեւս մենակ չէ: Նախկինում եղել են մենակության մեջ գտնվող այլ փոքրիկներ եւ ապագայում կլինեն ուրիշները: Միայն թե հիմա կար նաեւ վիշապը: Աղջիկը նայեց կրկն վիշապին խավարի մեջ, այն պահին երբ նա գրում էր իր համար: Այժմ աղջիկը տեսնում էր նրան, քանի որ ինքը գիտեր նրա գաղտնիքը: Նա առաջին անգամ դիպչեց նրա ձեռքին, որ բարձրացնում էր  երկաթե տառերը եւ սկսեց գրել իր մտերիմ վիշապի հետ:

Մութն ընկել էր  Լուսազարդի գյուղի վա: Մինչդեռ կիսալուսինն այլ տեսք ուներ:  Որոշ ստվերներ երեխաներ էին  փնտրում :  Նրանք ուզում էին մարել հիշողության ապագան, եւ որ ոչ ոք չլսի պապի, տատի պատմածները, նրանք տանում էին երեխաներին: Այդ ստվերները նույն բանն էին արել վիշապի երկրում,  բայց այս անգամ նա պատրաստ էր:  Նա գրկում է Լուսազարդին, առանց նրան արթնացնելու ու դնում իր ուսերին: Լույսը գլխավերեւում նա դեմ դիմաց կանգնեց ու նայեց ստվերներին: Հենց որ նրանք դա տեսան ապա վախեցան ու կծկվեցին: Նրանք բաց թողեցին երեխաներին, որոնց բերել էին իրենց հետ, որպեսզի միասին դիմակայեն լույսի վիշապին:  Բոլոր ստվերները  միացան դարձան մի հսկայական ամբողջություն, սակայն վիշապը մնաց անհողդողդ: Ստվերն սկսեց րջափակել նրան ու վիշապն զգաց  իր  վրա  նրա  ամբողղջ ծանրությունը: 
 Բայց երբ ստվերը փորձեց բռնել  Լուսազարդին վիշապը թռավ  ստվերի վրայով:  Խավարը կորցրել էր գլուխը , քանի որ  չէր կարողանում բարձրանալ նրան հարվածելու համար: Նա սողում էր  գետնին: Այնուհետեւ վիշապը նետվեց նրա վրա լույսի արագությամբ եւ ստվերը կորավ: Այդ պահին Լուսազարդն արթնացաւ: 

- Որտե՞ղ ենք մենք:
- Քո երազում:
- Ինչու՞:
- Քանի որ դու մտածեցիր իմ մասին:
- Ուրեմն ես քո կարիքն եմ ունեցել...
- Դրա  պատճառը չկար:
- Կար նաեւ մի ստվեր:
- Այո, բայց նա արդեն հեռացաւ:
- Դու՞  նրան  քշեցիր:
- Լույսը:
- Իսկ երեխաները:
- Այժմ երեխաներն իրենց տներում քնած են:
- Իմ քունն էլ է տանում:
- Ուրեմն  ես քեզ կտանեմ տուն:
- Դու ինձ քո  ուսերին կդնե՞ս:
- Ոչ, դա միայն երազաների համար է:  Ես քո  ձեռքը կբռնեմ:
- Ինչպես պապի՞կը:
- Այո , ինչպես պապիկը:
- Լաւ, ուրեմն դու էլ ինձ մի պատմություն կպատմե՞ս:
- Ինչու՞:
- Այդպես անում է պապիկը երբ քայլոււմ ենք:
- Եղաւ:

Այսպիսով, վիշապն ու Լուսազարդն առաջացան մթության մեջ: Վիշապը պատմեց քարե ծովի  պատմությունը: Լուսազարդը նրան ընդհատում էր խնդրելով որոշ պարզաբանումներ: Եվ այսպես, նա իմացաւ երեխաների մասին, ովքեր սիրում են ծովը : Նա փորձեց պատկերացնել դա, բայց դժվար էր: Նրա գյուղը լեռներում  էր եւ նա ծով երբեք չի տեսել: Երբ նրանք հասան իր սենյակը.

- Դու ինձ էլ ծով կտանե՞ս:
- Հիմա՞:
- Ոչ , նախ ուզում եմ այդ մասին երազել:
- Դու պետք է նախ քնես:
- Դու կմնա՞ս ինձ մոտ:
- Միշտ:
- Դու՞ էլ  կգաս իմ երազի մեջ:
- Միայն եթե դու իմ կարիքն ունենաս:
- Ես քո կարիքն ունեմ:
- Ուրեմն ծովի մոտ երազում ինձ կտեսնես:
- Դա այն է, ինչ ես ուզում եմ:
- Այդպես էլ կլինի:

Այսպես քնեց Լուսազարդը՝ անտեսանելիի հետ կապույտ երազում:

- Ինչու՞ այդքան կապույտ կա:
- Որպեսզի բոլոր մարդիկ էլ ունենան:
- Այդպես ավելի լավ է: Ես նույնպես ուզում եմ մի քիչ կապույտ:

Լուսազարդը  կռացաւ եւ մի բուռ ծով վերցրեց, բայց երբ նա բացեց բուռը  տեսաւ, որ այն կապույտ չէ:

- Ի՞նչ է տեղի ունեցել:
- Կապույտը ուրիշների հետ կիսելու համար է, այլ ոչ թե իրեն համար պահելու:
- Ներեցե՞ք ...
- Կարեւոր չէ, դա այն է միայն, ինչ դու ուզում էիր անել:
- Ինչու ես դու այդքան սիրալիր ինձ հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ ես սխալվում եմ:
- Սխալները վատ չեն: Ես գիտեմ, որ դու ուզում էիր այն ցույց տալ քո տատիկին:
- Ինչպե՞ս իմացար:
- Ինքը չէ՞, որ  քեզ պատմություններ է պատմում երեկոյան:
- Այո , այո:
- Ուրեմն դու գիտես, թե ինչ է պետք անել հիմա:
- Նրան ծովի մոտ տանել:
- Դա միակ ճանապարհն է, որ նա կրկին տեսնի  կապույտը:
- Որտեղի՞ց գիտես, որ նա այն արդեն տեսել է:
- Ինչ,  նրա անունը և քոնը նույնը չե՞ն:
- Այո, ես նրա անունն եմ վերցրել:
- Դու չես վեցրել:.
- Ինչպես կապույտն է:
- Ճիշտ է:

Լուսազարդը  կրկին նայեց ծովին: Նա հասկացավ, որ իր տատը վիշապի հետ նույն տեղն էր եկել: Հենց նա էր իրեն առաջին անգամ պատմել վիշապի մասին՝ իր սիրած հեքիաթը:  Հենց նա էր ընտրել, որ վիշապ լինի: Եւ տատիկի հեքիաթները հենց վիշապի պատմությունն են:

- Ուզում եմ արթնանալ:
- Բացիր աչքերդ:

Լուսազարդն  արթնացավ եւ ձեռքը մեկնեց:

- Դու այստե՞ղ ես:
- Քո կողքին:
- Դու՞ ես օգնել իմ տատիկին:
- Այո:
- Ինչու՞ ինձ ավելի շուտ չասացիր:
- Ո՞վ է հավատում  հեքիաթների:
- Բայց դա հեքիաթ չէ, այլ քո պատմությունը:
- Իմ պատմությունն այլեւս գոյություն չունի: Նրանք այն ջնջել են:
- Մենք այն նորից կգրենք:
- Ով կհավատա դրան:
- Մենք կասենք, որ դա հեքիաթ է:
- Նույն բանն  էլ տատիկդ էր կարծում:
- Դա՞ է պատճառը, որ նա դարձել է գրող:
- Այն ժամանակ այլընտրանք չկար:
- Իսկ հիա՞:
- Պատմությունը դու՞ր է գալիս քեզ:
- Դա իմ տատիկն է  ինձ համար պատրաստել:
- Միայն այսպես...
- Ես կարո՞ղ եմ գրել քո պատմությունը:
- Այո:
- Ինչպե՞ս ես դու այդպես դիմացել երկար տարիներ առանց պատմության:.
- Ես սպասում էի քեզ այդ առասպելում:
- Իսկապե՞ս:
- Ես ապագայի հիշողությունն եմ
- Ես հիշողության ապագան եմ:







free counters


Opus