մյուս ոչ մեկը

N. Lygeros

հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը




- Ի՞նչ ես սպասում այնտեղից:
- Ոչինչ:
- Հապա ինչու՞ ես գնում այնտեղ:
- Որովհետև ամեն ինչ սկսվում է ոչնչից:
- Իսկ ո՞վ կվստահի քեզ:
- Ոչ մեկը:
- Այն մյու՞ս ոչ մեկը:
- Հենց նա:
- Քեզ արդեն սպասու՞մ է:
- Այո, բայց տեղ չի հասել:
- Մինչև գալն այնտեղ կլինի՞:
- Հենց այդպես:
- Հապա ինչպե՞ս է սպասում քեզ:
- Իր երկրի հետ:
- Սև այգի՞ն:
- ՈՒ անտառները:
- Հապա քարե՞րը:
- Արդեն ջարդվել են:
- Լռության մե՞ջ:
- Մարդկայնությունն այնտեղ է:
- Ե՞րբ եք խոսելու:
- Հետո:
- Հետո՞:
- Լռությունից հետո:
- Ո՞վ կհամարձակվի խախտել այն:
- Անհրաժեշտությունը:
- Պայքարի՞:
- Հաջորդ ճակատամարտի:
- Ամեն ինչ պատրա՞ստ է:
- Ամենը պատրաստ են:
- Մենամարտի՞կ:
- Վերջին մարդիկ:
- Չե՞ս վախենում:
- Ինչի՞ց:
- Բարբարոսներից:
- Նրանց դեմ ենք գնում:
- Այնտե՞ղ են լինելու:
- Նրանց ստվերները:
- Լույս պետք կգա՞:
- Քանի ճակատը դիմանա:
- Ես էլ կսպասեմ քեզ:







free counters


Opus