Հայերեն

N. Lygeros

Հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը




Չգիտեի հուշաքարին գրածն ինչ էր ասում...
Հայերեն էր:
Իմանալ էի ուզում, սակայն, ու շուրջս փնտրեցի:
Տեսա անձայն լացող այն աղջնակին:
- Ի՞նչ է գրված այստեղ:
Չպատասխանեց մեկեն...
Վանկարկելով կարդաց տարօրինակ գիրը,
նայեց ինձ ու ասաց.
- Մեր պատմությունը, ու նրանց մեղքը:
- Շնորհակալ եմ, հոգիս:







free counters


Opus